Ռազմաքաղաքական խորհրդակցություններ՝ Երևանի և Փարիզի միջև
 Ռազմաքաղաքական խորհրդակցություններ՝ Երևանի և Փարիզի միջև
17:27     22 12 2023    
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

հայկական պատվիրակությունը գլխավորել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը, իսկ ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Երևան   Փարիզ  


Լրահոս