Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» տեսաձևաչափի քննարկման ժամանակ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասել է. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմը տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծել: Այս առումով այսօրվա քննարկման թեման շատ արդիական է: Հայկական պետությունում տիրում է ճգնաժամ: Հայաստանը իրեն զրկել է տարածաշրջանի բոլոր նախագծերից: Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանն ազատագրեց Հայաստանի կողմից գրավված հողերը: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել»:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը, որպես Հարավային Կովկասի առաջատար երկրներից մեկը, հայտարարության շրջանակներում առաջադրել է բազմաթիվ կարևոր առաջարկներ և նախաձեռնություններ տարածաշրջանի երկրների համագործակցության համար: Դրանք ներառում են տրանսպորտի և կապի բացում և համագործակցության այլ հնարավորություններ:
«Մենք պետք է միասին ապրենք որպես հարեւաններ: Իհարկե, դա հեշտ չի լինի: Այսօր քաղաքական գործիչների դերը պետք է լինի ժողովրդին բացատրել, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համագործակցության և շփումների միջոցով», - ավելացրել է պետության ղեկավարը: