«Այսուհետ մենք ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ: 44 օրում մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, արդարությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այսօր մենք կյանք ենք հաստատում Զանգիլանի այս գեղեցիկ հողում։ Կյանքը վերադառնում է Զանգիլան, այլ վայրեր, Շուշա։ Դուք լավ գիտեք, թե ինչքան բան է արվում այս տարածաշրջանի զարգացման համար։ Հիմա բոլորը, ովքեր գալիս են այստեղ, տեսնում են երկաթգիծ, մայրուղի։ Ընդ որում, սա վեց և չորս երթևեկելի գոտի ունեցող մայրուղի է։ Զանգիլանում օդանավակայան է կառուցվում, այն շահագործման կհանձնվի այս տարի։ Արդեն կառուցվել է մեծ ագրոպարկ, այս տարի կհավաքվի առաջին բերքը»։