Դեսպան. Գերմանական տեխնոլոգիաները կարող է օգտակար լինել Օխչուչայ գետի աղտոտման հետևանքները մեղմելու համար
 Դեսպան.  Գերմանական տեխնոլոգիաները կարող է օգտակար լինել Օխչուչայ գետի աղտոտման հետևանքները մեղմելու համար
12:12     12 10 2021    
Գերմանական տեխնոլոգիաները կարող են չափազանց օգտակար լինել՝ Ադրբեջանի Զանգիլանի շրջանի տարածքով հոսող Օխչուչայ գետի աղտոտման հետևանքները մեղմելու համար:

Այս մասին ասել է Բաքվում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը՝ «Ջրային ենթակառուցվածքների կայուն զարգացումն Ադրբեջանում» թեմայով ադրբեջանա-գերմանական ֆորումում, հայտնում է Zinvor.info-ն:

Նրա խոսքով՝ Օխչուչայի ուժեղ աղտոտման մասին հայտնի է դարձել մի քանի ամիս առաջ:

Դիվանագետը նշել է՝ այս գետի կարևորությունը գյուղատնտեսության և այլ ոլորտների համար:

Գերմանական ընկերությունները պատրաստ են Ադրբեջանի հետ համագործակցել՝ ջրային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, ասել է Մանիգը:

«Մենք վստահ ենք, որ նման համագործակցություն կստեղծվի: Մեր ընկերությունները ոչ միայն առաջարկում են իրենց ծառայություններն ու նորարարությունները, այլ նաև ստեղծում են նոր աշխատատեղեր», - ասել է դեսպանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Օխչուչայ   Գերմանիա  


Լրահոս