Արևմտյան Ադրբեջանի Համայնքը պահանջում է Հայաստանից դադարեցնել էկոահաբեկչությունը
Ըստ
Zinvor.info-յի՝ համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Զանգեզուրում Գաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը և Գաֆանի լեռնահանքային կոմբինատը արտանետում են ծանր մետաղներ պարունակող թափոններ՝ քրոմ, նիկել, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ալյումին, վանադիում, կապար։ Այդ աղտոտումն ուղղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքով հոսող Օխչուչայ և Արազ գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությունը։
Բացի այդ, Աքարակի (Ագարակ) պղնձամոլիբդենային կոմբինատը Կարչիվանչայ գետի միջոցով աղտոտում է Արազ գետը ծանր մետաղներ պարունակող հանքարդյունաբերական թափոններով: Գոյչայի (Գեղարքունիքի) պղնձաձուլական գործարանը արտանետում է մեծ քանակությամբ ծծմբի երկօքսիդ և այլ աղտոտիչ նյութեր, որոնք առաջացնում են օդի աղտոտվածություն և թթվային անձրևներ:
Զոդ գետը աղտոտված է վտանգավոր ծանր մետաղներով, ինչպիսիք են պղինձը, երկաթը, կադմիումը և մոլիբդենը: Այս օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանը ապակառուցողական գործողություններ է իրականացնում հենց այն տարածքներում, որտեղ ժամանակին ադրբեջանցիները կոմպակտ ապրել են։
Բնության նկատմամբ Հայաստանի կառավարության նման անտարբեր վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքան ցածր է նա պատրաստ իջնել իրավական և բարոյական տեսանկյունից՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը կանխելու և էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար»։