Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Օխչուչայ գետի աղտոտվածության մասին
 Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Օխչուչայ գետի աղտոտվածության մասին
13:22     16 08 2024    
Օխչուչայ գետը շարունակում է աղտոտվել հանքարդյունաբերության թափոններով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Նախչըվանում «Կլիմայի փոփոխությանը նպաստող ջրային էկոլոգիական խախտումները» թեմայով գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նշելով Խանքենդիից հետո հաջորդ համաժողովի Նախչըվանում անցկացման կարևորությունը՝ գլխավոր դատախազն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Արազ գետը միտումնավոր աղտոտվել է քիմիական և ռադիոակտիվ թափոններով, և ներկայումս այդ գործընթացը շարունակվում է։ «Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարածք հոսող գետերը, մասնավորապես՝ Արազ և Օխչուչայ գետերը, այժմ աղտոտվում են հանքարդյունաբերական թափոններով»,- ընդգծել է Քյամրան Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օխչուչայ  


Լրահոս