Ադրբեջանի օմբուդսմենը դատապարտել է ռուս խաղաղապահների՝ Լաչին-Շուշա ճանապարհին ակցիային խոչընդոտելու փորձը
Ադրբեջանի օմբուդսմենը դատապարտել է ռուս խաղաղապահների՝ Լաչին-Շուշա ճանապարհին ակցիային խոչընդոտելու փորձը
16:39     13 12 2022    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան տեղեկություն է տարածել՝ Լաչին-Շուշա ճանապարհին ադրբեջանցի ակտիվիստների կողմից անցկացվող բողոքի ակցիաների մասին։

Օմբուդսմենի գրասենյակից Zinvor.info-յի ստացած տեղեկության մեջ նշվում է.

«Ադրբեջանի նկատմամբ ազգամիջյան ատելության հիման վրա Հայաստանի կողմից 30 տարի շարունակ իրականացվող ցեղասպանության, օկուպացիայի, ահաբեկչության քաղաքականության արդյունքում լուրջ վնաս է հասցվել բնությանը, կենսաբազմազանությանը, բուսական և կենդանական աշխարհին, մեր երկրի ջրային պաշարներին, ընդհանուր առմամբ օկուպացված տարածքների էկոլոգիային, տարածաշրջանի էկոհամակարգին, միջազգային բնապահպանական հանցագործություն է կատարվել։ Ոչնչացվել են տարբեր հազվագյուտ բույսերի և կենդանիների տեսակներ, գետերում և լճերում ինքնակարգավորման գործընթացի դադարեցումը հանգեցրել է ջրավազանների՝ բոլոր կենդանի էակների համար կործանարար, մեռած գոտու։ Անդրսահմանային Օխչուչայ գետը երկար տարիներ ենթարկվել է խիստ աղտոտման Հայաստանի տարածքում, ինչը բացասաբար է ազդել Հարավային Կովկասի մեծությամբ երկրորդ գետի՝ Արազ գետի ջրային պաշարների որակի վրա։

Այս կապակցությամբ մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի՝ քաղաքացիական հասարակության անդամների, հասարակական ակտիվիստների՝ միջազգային և ազգային օրենսդրության համաձայն խաղաղ անցկացվող ակցիաներին խոչընդոտելու փորձերը: Կոչ ենք անում նրանց, գործել՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս