Փաշինյան. մտադիր ենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
  Փաշինյան.  մտադիր ենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
13:04     16 11 2023    
«Մեր արժեհամակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է։ Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, ու սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - ասել է նա:

Վարչապետը նշել է, որ խաղաղության երեք հիմնական սկզբունքները, ըստ էության, համաձայնեցվել են Ադրբեջանի հետ, և դա տեղի է ունեցել մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս