Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կներգրավվեն՝ մինչև 15,000 զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կհատկացվի՝ զորքերի կառավարմանը, մարտական պատրաստությանը և վերախմբավորմանը՝ հաշվի առնելով Հայրենական պատերազմում կուտակված մարտական փորձը, այդ թվում՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանը և զորամիավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությանը:
Զորավարժությունների շրջանակներում, որը կշարունակվի մինչև մայիսի 20-ը, զորքերը միաժամանակ կատարելու են՝ անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու և ահաբեկիչներին վնասազերծելու հակահարվածային գործողություններ: