Իսրայելական «Թամուզ» հրթիռները՝ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Իսրայելական «Թամուզ» հրթիռները՝  ադրբեջանական բանակի սպառազինության մեջ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:11     05 05 2021    
Իսրայելում արտադրված զենքը կիրառվել է ադրբեջանական բանակի զորավարժությունների շրջանակներում։ Ադրբեջանի Պնախարարության տեսանյութում կարելի է տեսնել՝ ռուսական արտադրության մարտական ուղղաթիռի վրա տեղադրված «Թամուզ» հրթիռը։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջ-ին, այդ մասին իսրայելական առաջատար հրեալեզու Israel HaYom օրաթերթի իր հոդվածում գրել է Շմուել Դին Էլմասը։

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում իսրայելական զենքի ծավալը և պաշտոնական Բաքվի համար նրա ծայրահեղ և կարևոր նշանակությունը արդեն վաղուց դադարել է լինել մեծ գաղտնիք։

«Դրա հետ միասին, Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի նշանավոր և փայլուն ձեռքբերումները ցուցադրեցին իսրայելական տեխնոլոգիաների բարձր որակը, այդ թվում նաև պարեկային անօդաչու թռչող կամիկաձե սարքավորում Հարոպը, միաստիճանային ամուր վառելանյութով բալիստիկ «Լորա» հրթիռով հակատանկային օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը, իսրայելական տարբեր բալիստիկ հրթիռները և Spike հակատանկային հրթիռային համակարգը, և հատկապես իրենից բազմանպատակային մուլտիհենահարթակային էլեկտրոնային-օպտիկական հրթիռային համալիր ներկայացնող՝ Spike-NLOS տեսակի հրթիռները, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի, պաշտպանված օբյեկտների (բունկերների, երկարաժամկետային կրակակետերի) և ինժեներական շինությունների, ինչպես նաև ջրի երեսին թիրախների և հակառակորդի անձնակազմի ոչնչացման համար»,- ընդգծում է Շմուել Դին Էլմասը։

Նրա խոսքով, այժմ հատկապես թուրքական Bayraktar-ի արտադրությամբ՝ թուրքական ԱԹՍ-ների հետ վարժանքներին նվիրված վավերագրական կադրերի համատեքստում կարելի է կարծիք կազմել՝ ռուսական արտադրության մարտական ուղղաթիռների վրա իսրայելական «Թամուզ» հրթիռների տեղադրման մասին (տեսանյութում 00։46-00։51-ի միջև)։


Շմուել Դին Էլմասը ընդգծում է, որ «Թամուզ» հրթիռը, որը կրակում է նաև ստացիոնար դրության մեջ՝ կործանիչներից, ավտոմեքենաներից և մարտական զրահապատ մեքենաներից, և նավից, արդյունավետ է 25-30 կմ դիապազոնում տանկերի դեմ։ Համեմատության համար, մյուս տեսակի հրթիռների գործունեության հեռավորությունը Spike-SR-ի դեպքում կազմում է 1,5 կմ, Spike-ER II-ի դեպքում՝ հողի մակերևույթից մինչև 10 կմ և 16 կմ օդից։

«Իսրայելի և Ադրբեջանի միջև գործընկերությունը հանդիսանում է սերտ, վստահելի, հուսալի և փոխշահավետ երկու կողմերի համար։ Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները այսօր կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, իսկ միջպետական, քաղաքական և ռազմատեխնիկական գործընկերությունը մեզ մոտ ամենաբարձր մակարդակի վրա են։ Մի քանի տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարչապետ Բինյամին Նեթանյահույի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջև ռազմական գործարքների ծավալը կազմում է 5 մլրդ դոլար։

Տարածաշրջանային մասշտաբով դա վիթխարի գումար է։ Այն իր մեջ ներառում է անօդաչու թռչող սարքերի լայն շրջանակ՝ հետախուզականներից մինչև հարվածայինները, իսրայելական արտադրության բարձր ճշգրտության հրթիռներ։ Իրական պատերազմում տանկերի և ինքնաթիռների, ինչպես նաև էլեկտրոնային զենքի դեմ բարձր արդյունավետությունը ապացուցվել է Ղարաբաղում՝ 44 օրյա պատերազմի ժամանակ և հայ օկուպանտների նկատմամբ ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակով»,- եզրափակել է իսրայելցի փորձագետը Արիե Գուտը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս