Զաքիր Հասանովը և Ֆերգուս Օլդը քննարկել են Բաքվի և Լոնդոնի միջև ռազմական համագործակցության զարգացումը
  Զաքիր Հասանովը և Ֆերգուս Օլդը քննարկել են Բաքվի և Լոնդոնի միջև ռազմական համագործակցության զարգացումը
17:44     06 10 2025    
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովը նշել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական կապերի կարևորությունը և ընդգծել, որ դրանք նպաստում են երկու երկրների բանակների զարգացմանը։

Ֆերգուս Օլդը, իր հերթին, գոհունակություն է հայտնել ադրբեջանա-բրիտանական համագործակցության ներկայիս վիճակից և ընդգծել նման հանդիպումների կարևորությունը հարաբերությունների հետագա զարգացման առումով։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, երկրորդ կարգի կապիտան Գևին Թարբարդը, կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրիտանիա  


Լրահոս