Զաքիր Հասանովը Անկարայում հանդիպել է իր վրացի գործընկերոջ հետ
  Զաքիր Հասանովը Անկարայում հանդիպել է իր վրացի գործընկերոջ հետ
10:42     10 10 2025    
Շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի այցը Անկարա:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, այցի ընթացքում կայացել է Զաքիր Հասանովի երկկողմ հանդիպումը՝ իր վրացի գործընկեր Իրակլի Չիկովանիի հետ։

Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը։ Կողմերը նաև նշել են՝ մեր պետությունների ղեկավարների միջև հանդիպումների կարևոր դերը կապերի զարգացման գործում։

Զաքիր Հասանովը և Իրակլի Չիկովանին ընդգծել են, որ փոխադարձ այցելություններն ու շփումները վկայում են ադրբեջանա-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և նշել, որ եռակողմ ու երկկողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն ունի ՝ կայուն խաղաղության և մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս