Շահագործման է հանձնվել Պետական ​​սահմանապահ ծառայության նոր ուղեկալը. Լուսանկարներ
 Շահագործման է հանձնվել Պետական ​​սահմանապահ ծառայության նոր ուղեկալը.  Լուսանկարներ
18:28     30 04 2021    
Շարունակվում են միջոցառումները սահմանային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ՝ պետական սահմանի հուսալի պաշտպանությունն ապահովելու համար:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում:

Ապրիլի 30-ին Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Շամքիր» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում շահագործման է հանձնվել՝ «Աղգյոլ» սահմանապահ ուղեկալի նոր ծառայողական համալիրը:

Այս առիթով միջոցառմանը ելույթ է ունեցել՝ Պետական սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ռաշադ Սադիգովը: Նա անձնակազմին է փոխանցել պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները:

Հատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ Ադրբեջանի սահմանապահները միշտ պատրաստ են պահպանել պետության շահերը, ինչպես սահմանին, այնպես էլ խրամատներում: Նշվել է, որ Պետական սահմանապահ ծառայության զորամասերում և ստորաբաժանումներում ամենաբարձր մակարդակով սահմանապահ ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ուշադրության շնորհիվ՝ անձնակազմի համար ստեղծվել են անհրաժեշտ ծառայողական և կենցաղային պայմաններ, իսկ նոր սահմանապահ ուղեկալը հանդիսանում է այս ուշադրության հերթական դրսևորումը:

Բացման արարողությունից հետո, միջոցառման մասնակիցները զննել են սահմանային ուղեկալի համալիրը: Անձնակազմի ծառայության և ժամանցի կազմակերպման համար ստեղծվել են տարբեր նշանակության սենյակներ, հանրակացարան, ճաշարան, պահեստներ, անցկացվել է կենտրոնացված ջեռուցման և լուսավորման համակարգեր:








Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս