Ինչպես հայտնում է
Zinvor.info -ը, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, և ընդգծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող կանոնավոր հանդիպումների կարևորությունը՝ համագործակցության քննարկման նպատակով։
Գոհունակություն հայտնելով առևտրի, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության մակարդակից՝ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանում շվեյցարական ընկերությունների հաջող աշխատանքին և ընդգծել, որ նրանք ակտիվորեն ներգրավված են օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերում։ Իլհամ Ալիևն ասել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ հարմարավետ ապրելու համար, մասնավորապես՝ «կանաչ էներգիա» և «խելացի գյուղ» հասկացությունները, որոնք նոր ուղղություններ են բացում համագործակցության համար։
Ադրբեջանի նախագահը՝ SOCAR-ի աշխատանքը Շվեյցարիայում և շվեյցարական ընկերությունների ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ գնահատել է որպես գործարար կապերի լավ ցուցանիշ։ Իլհամ Ալիևը՝ առաջիկա տարիներին համագործակցության հետագա ընդլայնման և ամուր գործընկերային հարաբերությունների հաստատման հույս է հայտնել։
Zinvor.info