Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։
«Ավստրալիան, որը ոչնչացրել է բնիկ ժողովուրդներին, մինչ օրս չի ճանաչում նրանց իրավունքները, ժամանակին դեմ է քվեարկել բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրին և կեղծ մեղադրանքների պատրվակով մասնակցել է Իրաքի օկուպացմանը, իրավունք չունի սովորեցնել Ադրբեջանին։ Սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն։
Նման վնասակար հայտարարություններ անելու փոխարեն Ավստրալիան պետք է իրական քայլեր ձեռնարկի աբորիգենների հետ հաշտեցման ուղղությամբ։ Ավստրալիան պետք է վերջ տա կրոնական և էթնիկական համակրանքների հիման վրա երկրների և խնդիրների նկատմամբ մոտեցումներին, վերջ տա խաչակիրների մտածելակերպին»,- ասված է հայտարարության մեջ։