ԱԳՆ ղեկավար. Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ
  ԱԳՆ ղեկավար.  Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ
13:08     29 12 2025    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առաջացած լարվածությունը կապված է՝ AZAL-ի ինքնաթիռի խոցման և այս միջադեպի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ և որևէ կապ չունի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ տարվա արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից սահմանված արտաքին քաղաքականության կուրսը համակարգված բնույթ է կրում.

«Դրանց թվում է մեզ մոտ գտնվող երկրների նկատմամբ մեր վերաբերմունքի տարբերությունը՝ մյուսների հետ համեմատ։ Այս առումով, Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային իրավունքի և արդարադատության առումով միշտ էլ պարզ է եղել։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանին հաջողվել է պահպանել լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Ադրբեջանը միշտ եղել է միջազգային իրավունքի կողմում և բացահայտորեն աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և հետևողականորեն հավատարիմ է մնում այս արդար դիրքորոշմանը, որը մյուս կողմը ընկալում է հասկացողությամբ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱԳՆ  


Լրահոս