Ալիևը հաստատել է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները
 Ալիևը հաստատել է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները
20:05     29 12 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ ենթասպաների և առաջին կարգի միչմանների պահեստազորի առավելագույն տարիքը 35 տարեկան է, երկրորդ կարգի միչմանների համար՝ 45 տարեկան, իսկ երրորդ կարգի համար՝ 55 տարեկան։ Միջնակարգ մասնագիտացված ռազմական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև արտասահմանյան նմանատիպ ուսումնական հաստատություններ ավարտած ենթասպաների և միչմանների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը 5-ից բարձրացվել է մինչև 10 տարի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալիև  


Լրահոս