Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար
 Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար
11:29     03 01 2026    
Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ 2025 թվականին ցուցաբերած օգնության համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուկրաինացի դիվանագետը այս մասին գրել է սոցիալական ցանցի իր էջում։

«Մենք (Ուկրաինան - խմբ.) շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և ընկերներին Ադրբեջանում և ամբողջ աշխարհում՝ 2025 թվականին ցուցաբերած աջակցության համար։ Մեր ընդհանուր նպատակը մնում է պարզ՝ ազատություն, արդար և ամուր խաղաղություն։ 2026 թվականին մենք կշարունակենք աշխատել՝ Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար։ Թող նոր տարին արդար խաղաղություն բերի բոլորի համար», - նշել է Գուսևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս