Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել
 Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել
11:35     30 12 2025    
Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Բախտիոր Սաիդովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում՝ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամություն են հայտնել:

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին Բախտիոր Սաիդովը հայտնել է իր Telegram ալիքում։

«Մենք անկեղծ և արդյունավետ հեռախոսազրույց անցկացրեցինք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեծ գոհունակությամբ նշեցինք՝ Ուզբեկստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը 2025 թվականին։ Մենք վերահաստատեցինք մեր համատեղ հանձնառությունը՝ կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները», - գրել է նա։

Սաիդովը նաև նշել է, որ կողմերը՝ համագործակցության հետագա ամրապնդման և բոլոր ոլորտներում փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս