Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պնախարարությանը, տեսակապի միջոցով խորհրդակցության ներգրավվել են նաև՝ ազատագրված տարածքներում կենտրոնացված զորամիավորումների հրամանատարներ, այդ թվում նաև մյուս պաշտոնատար անձիք։
Անդրադառնալով ազատագրված տարածքներում ծառայության կազմակերպմանը՝ պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրության է ներկայացրել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարկանները և առաջիկա խնդիրները։
Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը հանձնարարել է՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակի և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման, մասնավորապես Հայրենական պատերազմի փորձը հաշվառմամբ՝ ազատագրված տարածքներում կենտրոնացված ստորաբաժանումներում վարժանքների և պարապմունքների որակի մակարդակի բարելավման վրա։
Պաշտպանության նախարարը ընդգծել է՝ ադրբեջանական բանակի անձնակազմի անվտանգության և առողջության պահպանման, նրա բարոյահոգեբանական պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև զինվորական կարգապահության ապահովման կարևորությունը։
Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը կոնկրետ հանձնարարկաններ է տվել՝ ազատագրված տարածքներում ռազմական ենթակառուցվածքի զարգացման, ինժիներա-ականազերծման աշխատանքների անցկացման և զորքերի ինժեներական ապահովման, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աչալրջության բարձարացման, ինչպես նաև ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման և հագեցվածության հետագա բարձրացման հետ կապված: