Ազերթաջի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի աճը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղարկված ուղերձում.
«Անհետ կորածների հարցը Ադրբեջանի ամենալուրջ խնդիրներից է, և համաժողովի թեման առանձնահատուկ արդիական է մեր երկրի համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեր 3890 քաղաքացիներ անհետ կորել են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի արդյունքում։ Անհերքելի ապացույցներ կան, որ անհետ կորածների ընդհանուր թվից 872-ը գերի և պատանդ են վերցվել կամ մնացել են նախկինում օկուպացված տարածքներում։
Ըստ հավաստի տվյալների՝ անհետ կորածները խոշտանգվել են Հայաստանի կողմից, սպանվել և թաղվել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում զանգվածային գերեզմաններում։
Անհետ կորածների ճակատագրի որոշման հարցը մշտապես եղել է ադրբեջանական պետության ուշադրության կենտրոնում։ 1993 թվականին ստեղծվել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը, որն արդյունավետ գործել է այս տարիների ընթացքում։
2020 թվականին ադրբեջանական հողերի օկուպացիայից ազատագրումը նոր հնարավորություններ է բացել՝ պարզելու Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների ճակատագիրը։ Սակայն, Հայաստանի կողմից մեր տարածքների ականներով և չպայթած զինամթերքով աղտոտումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում՝ զանգվածային գերեզմանների հայտնաբերման և արտաշիրմման աշխատանքներ իրականացնելու գործընթացին»։
Zinvor.info