Կասեցվել է հայկական հերթական սադրանքը Աղդամի ուղղությամբ
  Կասեցվել է հայկական հերթական սադրանքը Աղդամի ուղղությամբ
10:01     18 09 2023    
Կասեցվել է Աղդամի ուղղությամբ հայկական անօրինական զինված կազմավորումների խրամատավորվելու փորձը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:15-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները փորձել են խրամատավորվել Աղդամի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց:

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում աշխատանքները կասեցվել են»,- նշել են պաշտպանության նախարարությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ադրբեջան  


Լրահոս