Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունից և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ընտանիքն անվտանգության բանալին է» թեմայով քննարկումների ժամանակ Սահիբա Գաֆարովան նշել է, որ ընտանիքն անգնահատելի դեր է խաղում ադրբեջանական հասարակության զարգացման գործում:
Խոսելով այն մասին, որ օկուպացիան և պատերազմներն ամենամեծ ազդեցություն են գործում ընտանիքների վրա, Միլլի Մեջլիսի նախագահն ընդգծել է, որ այս առումով հայկական օկուպացիան կործանարար ազդեցություն է թողել ադրբեջանական ընտանիքների վրա։ 1992 թվականի փետրվարին Ադրբեջանի Խոջալու քաղաքում Հայաստանի կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում ոչնչացվել են ամբողջ ընտանիքներ։ Ավելի քան հարյուր հիսուն երեխա կորցրել է ծնողներից մեկին կամ երկուսին, սպանվել է 613 խաղաղ բնակիչ: Նաև հայկական էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցիներ՝ ավելի քան երկու հարյուր երեսուն հազար ընտանիք, ստիպված լքել են իրենց տները՝ դառնալով հարկադիր վերաբնակներ և փախստականներ։ Ըստ բանախոսի, այն փաստը, որ այս միլիոն մարդը մնացել է անօթևան, առանց աշխատանքի և ապրուստի միջոցների, բավականին ծանր հարված էր այն ժամանակվա անկախությունը նոր վերականգնած երկրի համար։ Այնուամենայնիվ, չնայած օկուպացիայի ծանր սոցիալ-տնտեսական բեռին, Ադրբեջանի պետությունը ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ միջոցները՝ փախստականների և հարկադիր վերաբնակների ընտանիքների կարիքները հոգալու համար։
Zinvor.info