Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Ռուբեն Վարդանյանն ապահովվել է փաստաբաններով և ռուսաց լեզվի թարգմանիչով։
Դատական նիստը նախագահում էր դատավոր Զեյնալ Աղաևը, իսկ դատարանի կազմում էին Ջամալ Ռամազանովը և Անար Ռզաևը։
Տուժող Խայալ Ջանբախիշովի իրավահաջորդը՝ նրա հայր Խեյրուլլա Ջանբախիշովը հայտնել է, որ իր որդին զոհվել է Աղդերեում ականանետային արկի պայթյունի հետևանքով, որը արձակվել էր հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից։
Պետական մեղադրող Թարանա Մամեդովայի հարցերին պատասխանելով՝ տուժող Էլշադ Շեյդաևը նշել է, որ Քելբաջարում թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ձեռքից և ոտքից:
Տուժող Մահերրամ Քերիմլին իր ցուցմունքում նշել է, որ ձեռքից վիրավորում է ստացել Աղդամ-Աղդերե ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի հարցին՝ նա նշել է, որ ճանաչում է Վարդանյանին սոցիալական ցանցերից։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 21-ին։