Հիքմեթ Հաջիևը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
  Հիքմեթ Հաջիևը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
09:23     15 10 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում Լիտվայի դեսպանի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Լիտվայի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ և քննարկել Ադրբեջանի աճող դերը տարածաշրջանում, երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, Ուկրաինան և տարածաշրջանային զարգացումները։

Հանդիպումը տեղի է ունեցել գագաթնաժողովների շատ լարված ամսից հետո, որի ընթացքում Ադրբեջանը տարածաշրջանային դիվանագիտության առաջին պլանում էր», - ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լիտվա  


Լրահոս