Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
 Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
09:33     16 10 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գեյրի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախագահի օգնականն այս մասին գրել է X-ի իր էջում։

Հաջիևը նշել է, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը և երկկողմ օրակարգը, այդ թվում՝ կոորդինացիոն նախագծերը.

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գեյրի հետ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր, տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը և երկկողմ օրակարգը, այդ թվում՝ կոորդինացիոն նախագծերը։ Ադրբեջանն ու Գերմանիան ավանդաբար լավ և բարեկամական հարաբերություններ ունեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս