Իրանը հերքում է Ադրբեջանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը
  Իրանը հերքում է Ադրբեջանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը
17:48     13 09 2023    
Սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմադ Հուսեյն Բաղերիի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Իրանը կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, վարժանքներ է անցկացնում երկու երկրների միջև առկա բարեկամության և բարիդրացիության հարաբերությունները խաթարելու նպատակով, իրականում որևէ հիմք չունի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս