Ադրբեջանը երկինք է բարձրացրել մարտական ինքնաթիռ
  Ադրբեջանը երկինք է բարձրացրել մարտական ինքնաթիռ
16:47     14 10 2024    
Ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Թռիչքներն իրականացվել են սահմանված երթուղիներով։ Ռազմական օդաչուները կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ, ինչպես նաև բարդ պիլոտաժային և մարտական մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա:

Զինծառայողների մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվող վարժանքների ընթացքում ռազմական օդաչուները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս