Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին քայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:
Խստորեն դատապարտելով Հայաստանի զինված ուժերի կողմից Գյանջայի, Բարդայի, Թարթարի և այլ բնակավայրերի պարբերաբար գնդակոծությունը, ինչպես նաև պատերազմի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդգծել է այս հարցին պատշաճ գնահատական տալու և միջազգային հանրության կողմից հանցագործների դեմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու կարևորությունը: