ՀՕՊ ստորաբաժանումները կատարելագործում են մարտական ​​հմտությունները
  ՀՕՊ ստորաբաժանումները կատարելագործում են մարտական ​​հմտությունները
16:00     08 09 2023    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված պատրաստության պլանի համաձայն՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում մարտական հրաձգության վարժանքներ են անցկացվել։

Ինչպես հայտնում էZinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, անձնակազմի պրակտիկ հմտությունները բարելավելու և մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով վարժանքների ընթացքում իրականացվել են մարտական հրաձգություն։

Շարժական զենիթահրթիռային համակարգերի կիրառմամբ հաջողությամբ կատարվել են՝ պայմանական հակառակորդի օդային թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու հետ կապված մարտական առաջադրանքները:

Ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակներում շարունակվում են պարապմունքերը՝ զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու և մարտական պատրաստվածության բարձր մակարդակը պահպանելու նպատակով։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   ՀՕՊ  


Լրահոս