Ալիևը՝ Պենդարովսկուն ուղղված նամակում: Ադրբեջանին և Հյուսիսային Մակեդոնիային միավորում են բարեկամական ու համագործակցության հարաբերությունները
   Ալիևը՝ Պենդարովսկուն ուղղված նամակում:  Ադրբեջանին և Հյուսիսային Մակեդոնիային միավորում են բարեկամական ու համագործակցության հարաբերությունները
14:23     08 09 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկուն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին այս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ադրբեջանին և Հյուսիսային Մակեդոնիային միավորում են բարեկամության ու համագործակցության հարաբերությունները։ Հավատում եմ, որ, օգտագործելով առկա հնարավորությունները ի շահ մեր երկրների, մենք համատեղ ջանքեր կգործադրենք մեր բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով։

Շուտով հանդիպելու ակնկալիքով` Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, Ձեր բարեկամ ժողովրդին` բարօրություն ու բարգավաճում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հյուսիսային-Մակեդոնիա  


Լրահոս