Ալիև. Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակն ամբողջությամբ վերականգնեց պետական ինքնիշխանությունը
  Ալիև. Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակն ամբողջությամբ վերականգնեց պետական ինքնիշխանությունը
13:08     20 09 2024    
Այս օրը (Պետական ինքնիշխանության օրը - խմբ.) մենք միասին նշում ենք Խանքենդիում և վստահ եմ, որ այսուհետ սեպտեմբերի 20-ը լայնորեն կնշվի Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղի համալսարանի ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական հերոսական բանակն ամբողջությամբ վերականգնեց պետական ինքնիշխանությունը։ Մեկ օրից էլ քիչ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում անջատականները ոչնչացվեցին, Ադրբեջանը լիովին ապահովեց իր պետական ինքնիշխանությունը, գերակայեց միջազգային իրավունքը, և Ադրբեջանը կրկին ցուցադրեց իր հզորությունը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Նախագահ  


Լրահոս