Ադրբեջանական բանակում օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացվեն
 Ադրբեջանական բանակում օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացվեն
20:14     10 03 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ մարտի 15-ից Ադրբեջանական բանակում կանցկացվեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր զորատեսակների ներգրավմամբ:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունում:

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 000 զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, շուրջ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆ ունեցող լեռնային և անտառային տեղանքում, հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը և վերախմբավորմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս