Գործնական պարապմունքներ են անցկացվել կուրսանտների հետ
 Գործնական պարապմունքներ են անցկացվել կուրսանտների հետ
14:44     07 09 2023    
2023 թվականի ուսումնական պլանին և ծրագրին համապատասխան՝ գործնական պարապմունքներ են անցկացվել Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ։

Zinvor.info-ն ՊՆ-ին հղումով հայտնում է, որ սկզբում կուրսանտները սիմուլյատորի վրա մշակել են ճշգրիտ նշանառության կանոնները։
.
Անվտանգության կանոնները և կրակային պայմանները բացատրելուց հետո, հրաձգարանում կատարվել են տարբեր նորմատիվներ։

Ռազմական ինստիտուտի կուրսանտները հաջողությամբ կատարել են՝ զենքը մարտական պատրաստության բերելու, հակառակորդի պայմանական թիրախները հայտնաբերելու և կրակով ոչնչացնելու խնդիրները։

Դասընթացների անցկացման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է՝ կուրսանտների կողմից զենքի կիրառման հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործնական և մարտական հմտությունների կատարելագործմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս