Հայերը գնդակոծում են Քելբաջարը և փորձում խրամատավորվել Ղարաբաղում
  Հայերը գնդակոծում են Քելբաջարը և փորձում խրամատավորվել Ղարաբաղում
14:22     21 08 2023    
Օգոստոսի 21-ին՝ ժամը 07:05-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում հայկական անօրինական զինված կազմավորումները փորձել են մշտական ամրաշինություններ ստեղծել Խոջալուի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց:

ՊՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Բացի այդ, ժամը 09:30-ից 10:10-ը Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա և Յուխարը Զաղալը բնակավայրերի ուղղությունից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Զեյլիկ և Բեզիրխանա բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Ադրբեջանական ստորաբաժանումները տվյալ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս