Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները բոլոր նշված հատվածներում դիմել են պատասխան գործողությունների։
Բացի այդ, օգոստոսի 21-ին՝ ժամը 06:20-ից մինչև 08:20-ը, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող հայկական անօրինական զինված կազմավորումները փորձել են մշտական ամրաշինություններ ստեղծել Թերթերի, Աղդամի, Ֆիզուլիի և Շուշայի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։