Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, տեսանյութերի ուսումնասիրության ժամանակ պետական մեղադրող կողմը ներկայացնող դատախազները հայտարարել են, որ այդ կադրերը նկարահանվել են Շուշա քաղաքի օկուպացումից անմիջապես հետո, և հարցեր են ուղղել Ղուկասյանին։
Հարցերին պատասխանելով՝ մեղադրյալը թվարկել է տեսանյութում պատկերված անձանց անունները, ովքեր իր հետ էին Շուշայում. «Կենտրոնում վարորդն է՝ քաղաքացիական հագուստով։ Իմ ետևում Օլեգ Իսայանն է՝ կոստյումով։ Ես ետին պլանում տեսնում եմ Արմեն Իսագուլովին, երկրորդը՝ Զորի Բալայանն է։ Քաղաքացիական հագուստովը՝ Վասիլի Աթաջանյանն է։ Հիմա վարորդին մոտեցավ եպիսկոպոս Պարգևը... մնացածին չեմ ճանաչմ։ Հավանաբար զինվորականներ են»։
Նշենք, որ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Հայաստանի մի խումբ քաղաքացիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ: