Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում
  Բայրամով.  Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում
13:17     10 05 2025    
Խաղաղության գործընթացի շուրջ Հայաստանի հետ շփումները շարունակվում են մի քանի ուղղություններով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ կարգավորման գործընթացի այս փուլում Հայաստանի կողմից որևէ լուրջ քայլ չի նկատվում։

«Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Դրանք տարածքային պահանջներից հրաժարվելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին։ Շփումներ կան, բայց դեռևս լուրջ քայլեր չեն նկատվում», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս