Բարձր մակարդակի երկխոսություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համալսարանների միջև
 Բարձր մակարդակի երկխոսություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համալսարանների միջև
09:52     07 05 2025    
Ազգային պաշտպանության համալսարանին կից Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանների մասնակցությամբ «Բարձր մակարդակի երկխոսություն կրթական գործընթացի բարելավման շուրջ» խորագրով միջոցառում՝ նվիրված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, միջոցառմանը մասնակցել են երկու երկրների Ազգային պաշտպանության համալսարանների ռեկտորները, գլխավոր վարչությունների և վարչությունների ղեկավարները, ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, սպաներ և դասախոսական կազմը։

Գեներալ-մայոր Գ. Աբդուլովը նշել է, որ ռազմական ուսումնական հաստատությունների և տարբեր զորատեսակների միավորման մոտեցումը՝ զինվորական անձնակազմի, մասնավորապես՝ սպաների պատրաստման արդիական հարցերը քննարկելու համար, թուրքական փորձի հիման վրա առաջին անգամ կիրառվում է ադրբեջանական բանակում։ Նշվել է, որ վերջին տարիների հանդիպումներն ու միջոցառումները աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ և երկու եղբայրական երկրների ռազմական կրթության ոլորտի համար օգտակարությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս