Առանձին համազորային բանակում ավարտվել է պայմանագրային զինծառայողների պատրաստման դասընթացը
  Առանձին համազորային բանակում ավարտվել է պայմանագրային զինծառայողների պատրաստման դասընթացը
15:44     02 05 2025    
Առանձին համազորային բանակում տեղի է ունեցել պայմանագրային զինծառայողների պատրաստման հերթական դասընթացի ավարտական արարողությունը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ելույթ ունեցողները նշել են Հայրենիքին և զինվորական երդմանը հավատարմության կարևորությունը և շրջանավարտներին մաղթել են հաջողություններ իրենց ապագա ծառայության մեջ:

Դասընթացի շրջանավարտները վստահեցրել են, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն գործնականում և արժանիորեն կկատարեն իրենց վրա դրված խնդիրներն ու պարտականությունը։

Դասընթացի ավարտին շրջանավարտներին հանձնվել են վկայականներ։

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ   ՊՆ  


Լրահոս