Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը
  Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը
10:35     10 05 2025    
Մայիսի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են Շուշայում կառուցվող չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարը և առաջին տիկինը տեղեկացվել են նոր բնակելի համալիրի մասին։

Հաղորդվել է, որ Շուշա քաղաքում չորրորդ բնակելի համալիրի նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 16 շենք։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 6.2 հեկտար։ Շենքերը կազմված կլինեն մեկ, երկու, երեք, չորս և հինգ սենյականոց բնակարաններից։ Ընդհանուր առմամբ, բնակելի համալիրում նախատեսվում է կառուցել 274 բնակարան։ Բնակելի համալիրի տարածքում կստեղծվեն անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Շուշա  


Լրահոս