Քննարկվել է ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
 Քննարկվել է ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
10:27     06 05 2025    
Ադրբեջանի Ազգային պաշտպանական համալսարանի (ԱՊՀ) ռեկտոր, գեներալ-մայոր Գյունդուզ Աբդուլովը հանդիպել է եղբայրական երկրի ԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուի գլխավորած պատվիրակության հետ, որը Ադրբեջան է ժամանել Բարձր մակարդակի երկխոսության պլանավորված նիստին մասնակցելու համար:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։

Ողջունելով հյուրերին՝ Գյունդուզ Աբդուլովը տեղեկություններ է տրամադրել համալսարանի կրթական համակարգի և ուսումնական գործընթացի, համալսարանի ենթակայության տակ գտնվող մասնագիտացված ուսումնական հաստատություններ ընդունելության կանոնների և վիճակագրության, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին: Նա խոսել է պետության ղեկավար Իլհամ Ալիևի կողմից ռազմական կրթական համակարգի զարգացման նկատմամբ ուշադրության, ադրբեջանական բանակում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուն նշել է փոխադարձ այցելությունների կարևորությունը, որոնք դրական ներդրում են ունենում ռազմական կրթության ոլորտում երկկողմ հարաբերություններում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՊՀ  


Լրահոս