Հանդիպմանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Հունգարիա այցելելու հրավերն ընդունելու համար, հայտնում է
Zinvor.info-ն։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը Հունգարիայի Ազգային օրվա կապակցությամբ։
Երկրի ղեկավարը կարևորել է այս տարվա հունվարին Հունգարիա կատարած իր այցը և դրա ընթացքում անցկացված արդյունավետ ու հանգամանալից քննարկումները, գոհունակություն հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացման կապակցությամբ։
Նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետին հրավիրել է այցելել Ադրբեջան։
Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ: