Այդ մասին
Zinvor.info-ին հայտնել են ՊԱԾ-ի մամուլի ծառայությունում։
Տոնական արարողության ժամանակ նախ հնչել է Պետական օրհներգը, նշվել է, որ Պետական սահմանապահ ծառայության Առափնյա պաշտպանությունը ստեղծվել է Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի 2005 թվականի փետրվարի 18-ի կարգադրությամբ, որից հետո մեր երկրի ծովային սահմանների պաշտպանությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակի վրա, ընդլայնվել են սահմանամերձ ջրերում պետական սահմանների պաշտպանության հնարավորությունները, ծովային սահմանների պաշտպանության հարցերի նկատմամբ մշտական մեծ ուշադրության շնորհիվ ձեռք են բերվել բարձր արդյունքներ։
Միջոցառման ժամանակ ընդգծվել է, որ ՊԱԾ-ի Առափնյա պաշտպանության համար տվյալ նշանակալից ամսաթվի համընկնումը՝ Հայրենական պատերազմում պատմական հաղթանակի տոնակատարության ժամանակահատվածի հետ, Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փայլուն հաղթանակով ավարտվելը՝ մեծ ուրախությամբ և հպարտությամբ է ընդունվել ՊԱԾ-ի ողջ անձնակազմի կողմից:
Մեծ հպարտությամբ է նշվել Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից դրված՝ մարտական խնդիրների հաջող կատարման, մինչև Հայաստանի սահմանները մեծ տարածության ազատագրման, Հայաստանի հետ սահմանին ռազմավարական բարձունքների գրավման, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգիլանի, Գուբադլիի շրջանների, Հադրութ ավանի և Շուշա քաղաքի ազատագրման ժամանակ ադրբեջանցի սահմանապահների դրսևորած հերոսությունը։ Ադրբեջանցի սահմանապահների կողմից «Խարոպա» և մյուս հարվածային ԱԹՍ-ների, ինչպես նաև ԱՆ-2 ինքնաթիռների պրոֆեսիոնալ կիրառման շնորհիվ հակառակորդը մարտական մեծ կորուստներ է կրել, հաջողությամբ շարունակվում են դեօկուպացված պետական սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները։
Անձնակազմին է փոխանցվել՝ ՊՍԾ-ի պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքը, վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի պետական սահմանները պաշտպանող ծովային սահմանապահները՝ առաջիկայում ևս ծառայողական խնդիրները կկատարեն ամենաբարձր մակարդակով։
Միջոցառման ժամանակ՝ ծառայողական և մարտական գործունեության մեջ բարձր արդյունքների հասած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են։