Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ժամկետային զինակոչի և զորացրման մասին
  Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ժամկետային զինակոչի և զորացրման մասին
19:42     16 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել 2023թ. հոկտեմբերի 1-30-ը ժամկետային զինակոչի և ժամկետային զինծառայողների զորացրման մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:

Կարգադրության համաձայն՝ 2023թ. հոկտեմբերի 1-30-ը ժամկետային զինակոչի կենթարկվեն 2005թ. ծնվածները, որոնց 18-ը կլրանա զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1988-2004թթ. ծնվածները՝ մինչև 35 տարեկանները, որոնք ժամկետային զինծառայություն չեն անցել, չունեն տարկետման իրավունք կամ ազատված են եղել զինակոչից։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս