Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Դաղստանի Հանրապետության ղեկավարին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Դաղստանի Հանրապետության ղեկավարին
16:47     15 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովին՝ Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է.

«Հարգելի Սերգեյ Ալիմովիչ, խորը վշտով ընդունեցի Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին լուրը:

Կիսելով անդառնալի կորստի վիշտը, Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ողջ Դաղստանի ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ցավակցություն  


Լրահոս