Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
14:19     15 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Ցավակցական նամակում ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խորապես վշտացած եմ Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրից։

Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պուտի  


Լրահոս