Նախչըվանն ու Քելբաջարը՝ հայկական գնդակոծության տակ
  Նախչըվանն ու Քելբաջարը՝ հայկական գնդակոծության տակ
09:51     14 08 2023    
Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Օգոստոսի 13-ին՝ ժամը 22:45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա և Դավալիի շրջանի Արազդեյեն բնակավայրերի ուղղությունից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլը և Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղերի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն այդ ուղղություններով դիմել են համարժեք պատասխան գործողությունների»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։


Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս