Ադրբեջանի ԶՈՒ-ի ապագա սպաները կատարելագործում են իրենց հմտությունները
 Ադրբեջանի ԶՈՒ-ի ապագա սպաները կատարելագործում են իրենց հմտությունները
15:42     04 08 2023    
Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի ուսումնական պլանին և ծրագրին համապատասխան՝ դաշտային պայմաննրում անցկացվող՝ կուրսանտների ճամբարային հավաքի շրջանակներում շարունակվում են ուսումնական և գործնական պարապմունքները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Ուսումնական-հրաձգաձին զորավարժարանում հաջողությամբ ավարտվել են՝ գիշերային և ցերեկային պայմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու խնդիրները։

Վարժությունների կատարման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվում է կուրսանտների՝ զենքի հետ վարվելու հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև գործնական ու մարտական հմտություններին։

Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտները բարձր ակտիվություն են ցուցաբերում՝ ճամբարայն հավաքի շրջանակներում առաջադրված խնդիրների կատարմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈՒ  


Լրահոս