Գլխավոր շտաբի պետը ստուգել է ադրբեջանցի կոմանդոսների մարտական ​​պատրաստվածությունը
  Գլխավոր շտաբի պետը ստուգել է ադրբեջանցի կոմանդոսների մարտական ​​պատրաստվածությունը
18:38     03 08 2023    
ՊՆ ղեկավար կազմը ստուգել է մի քանի զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը։

Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմը նախ այցելել են՝ ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի (COP) շրջանակներում ստեղծված ստորաբաժանումներ և հետաքրքրվել՝ անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումների մասին:

Լսվել են հրամանատարական կազմի զեկույցները՝ KOV ծրագրի շրջանակներում այս տարվա երկրորդ մակարդակի վերագնահատման վարժանքների անցկացման նախապատրաստման ընթացքի մասին։ Նշվել է, որ դաշտային ուսումնական բազայում անցկացվող մարտավարական հատուկ պարապմունքներում հիմնական ուշադրությունը դարձվել է՝ անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը՝ համակցված սպառազինության ժամանակակից համազոարյին մարտ վարելու մեթոդների կիրառման հարցում։

Գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել ցերեկային և գիշերային ժամերին պարապմունքների անցկացման վերաբերյալ՝ պարապմունքների և վարժանքների ինտենսիվությունն ու որակը բարձրացնելու, ինչպես նաև զինծառայողների մարտական հմտությունները բարելավելու նպատակով։

Եզրափակելով՝ հրամանատարական կազմին տրվել են համապատասխան հանձնարարկաններ՝ ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակը պահպանելու և զինծառայողների կողմից զենքի և տեխնիկայի արդյունավետ օգտագործման հմտությունները բարելավելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս